211652_close_icon
views-count1723 դիտում article-date 22:33 23-07-2022

Մենք ի՞նչ ենք ուզում ունենալ՝ Սևանա լի՞ճ, քաղցրահամ ջո՞ւր, թե՞ ջրամբար կամ արդեն ճահիճ․ «Առերեսում»․ «Առավոտ»

Այս տարի կապտականաչ ջրիմուռները Սեւանում բավական տարածք են զբաղեցնում եւ լճի աղտոտված տարածքը խիստ մեծացել է։ Կապտականաչ ջրիմուռները՝ հատկապես անաբենա ցեղատեսակը, վտանգավոր է այն առումով, որ արտազատում է միկրոցիստին թունանյութը։ Արդյոք այն վտանգավո՞ր չէ ինչպես լողացողների, այնպես էլ կենդանական աշխարհի, նաեւ բույսերի համար՝ եթե հաշվի առնենք, որ Սեւանից ոռոգման նպատակով ջուր է վերցվում։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն ասաց․ «Իսկապես դա թունավոր է եւ վնասակար՝ մարդկանց առողջության համար։ Երբ 2019 թվականին լիճը ծաղկեց՝ այդ մասին հայտարարություն տարածեց առողջապահության նախարարությունը․ նշեց, որ ծաղկած վայրերում չի թույլատրվում լողալ, որովհետեւ կլինի եւ աչքերի գրգռվածություն, եւ ասթմա կարող է լինել, եւ ցան՝ մաշկին, ջուրը կուլ տալու դեպքում՝ փսխում, ջերմություն եւ այլն․․․ Սակայն այս տարի մենք չենք տեսնում որեւէ հաղորդագրություն նախարարության կողմից, մինչդեռ նույն ջրիմուռներն են ծաղկում լճում, եւ պետք է, որ մեր հասարակությունը տեղեկացված լինի, որ չի կարելի լողալ ծաղկած վայրերում»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Կանաչ Հայաստան» ՀԿ–ի նախագահ Թեհմինե Ենոքյանը հիշեցրեց, որ երբ առողջապահության նախարարությունը տարածել էր այդ զգուշացումը՝ «նախարարները փորձել էին լողալ այդ տարածքում եւ իրենց մաշկի վրա փորձարկումներ անել՝ իբրեւ թե դա անվտանգ է։ Հետո հասկացան, որ չէ՝ այդքան էլ անվտանգ չէ․․․ Պետական մարմինների կողմից տարբերությունը այս տարիների ընթացքում տեսնում ենք ընդամենը հետեւյալը՝ գոնե չեն փորձում իրենք լողալ եւ հակառակն ապացուցել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր