Լևոն Արոնյանը Champions Showdown մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը
Ավարտվեց Champions Showdown:CHESS 9LX մրցաշարը, որին մասնակցում էին 10 ուժեղագույն շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Գարրի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ֆիրուզա Ալիռեզան։
Մրցաշարի ժամակարգն էր 20 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 10 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլին։
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 1-ին հորիզոնականը։
Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 5․5-ական միավոր և կիսեցին 3-րդ հորիզոնականը։
Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր կատարվում։