Լևոն Արոնյանը Ուեսլի Սոի հետ կիսում է 10-րդ հորիզոնականը․ ՖԻԴԵ-ի վարկանիշ
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման նոյեմբեր ամսվա վարկանիշային ցուցակը, որում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոի հետ 2765 միավորով կիսում է 10-րդ հորիզոնականը:
Հայաստանի շախմատի հավաքականից աղյուսակում են նաև Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (76-րդ տեղ):
ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի լավագույն շախմատիստը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը 2835 միավորով:
[img]http://st0.shamshyan.com/editor/0212053001541063722757923.jpg[/img]