211652_close_icon
views-count1745 դիտում article-date 10:01 11-09-2020

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Ռուսաստանին կոչ է արել «ամբողջական և թափանցիկ» հետաքննություն անցկացնել Նավալնիի գործով

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ներայացուցիչներ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գերմանիան և Էստոնիան Ռուսաստանին կոչ են արել «ամբողջական և թափանցիկ» հետաքննություն անցկացնել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածի շուրջ: Այս մասին հայտնում է [url=https://russian.rt.com/world/news/782277-sb-oon-rassledovanie-navalnyi]RT[/url]-ն: «Ռուսաստանը պետք է անհապաղ անցկացնի քիմիական զենքի կիրառման այս դեպքի շուրջ ամբողջական և թափանցիկ հետաքննություն: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ պահվածքը նորմայի վերածվի»,- ասել է Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Ալլենը: Ավելի վաղ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները երեքշաբթի ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին: «Քիմիական զենքի ցանկացած կիրառում… անընդունելի է և հակասում է նման զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերին: Մենք՝ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարներս, ՌԴ-ին կոչ ենք անում հրատապ կարգով ապահովել լիակատար թափանցիկություն այս սարսափեցնող․․․ թունավորման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,- նշվում է համատեղ հայտարարությունում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր