1267 դիտում
23:53 30-06-2014
Եվրոպան Կիևին կոչ է արել մանրազննին հետաքննություն անցկացնել Դոնեցկում «Առաջին ալիքի» օպերատորի սպանության գործով
Դոնեցկում կրակոցներից սպանված ռուսական «Առաջին ալիքի» օպերատոր, 68-ամյա Անատոլի Կլյանի մահվան հանգամանքների վերաբերյալ մարնրազննին հետաքննություն կանցկացվի: Կիևին այսօր նման կոչ են արել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև լրագրողների եվրոպական ընկերակցությունը:
Վերջիններս դատապարտել են Դոնեցկում ռուսաստանյան օպերատորի սպանությունը, Ուկրաինայի իշխանություններին հիշեցրել են երկրի տարածքում ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու պարտավորությունների մասին և պահանջել են ապահովել տարածաշրջանում աշխատող լրագրողների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ ինչպես առավոտյան հայտնել էր Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը` զորամասին է մոտեցել մի ավտոբուս, որում եղել են զինծառայողների մայրեր, որոնք պահանջել են իրենց զավակներին տուն ուղարկել, սակայն երբ ավտոբուսը մոտեցել է զորամասին, այնտեղից հրաձգություն է սկսվել: Վիրավորվել է նաև ավտոբուսի վարորդը, որը արյունաթաթախ, մի ձեռքով մի կերպ մեքենան հեռացրել է զորամասից: Ավելի ուշ, որոշ տվյալներով, նա մահացել է:
[url=http:// http://lenta.ru/news/2014/06/30/death/]lenta.ru[/url]
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
15:03 28-02-2015
Կանադան կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Նեմցովի սպանության գործով
1507 դիտում
18:31 07-05-2014
Պուտինը կոչ է արել Կիևին անհապաղ դադարեցնել «պատժիչ գործողությունները» Դոնեցկում
Այս բաժնից
1303 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1108 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1543 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է