211652_close_icon

Կառուցվում է Վերին Լարսի այլընտրանքը. «Ժամանակ»

views-count6041 դիտում article-date 09:25 11-09-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Չեչնիայի իշխանությունները ճանապարհ են կառուցում մինչև Վրաստանի սահման, որը նպատակ ունի աշխուժացնելու առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ հանդիսացող Չեչնիայի և Վրաստանի միջև: Ճանապարհի կառուցման ծրագիրը ներառված է Չեչնիայի 2020թ. Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: Խնդիրը միայն այն է, որ Չեչնիայի և Վրաստանի սահմանին չկա մաքսային և սահմանային անցակետ: Եթե այս հարցն էլ լուծվի, ապա այս ճանապարհը կարող է Հայաստանից Ռուսաստան մեկնող քաղաքացիների և բեռներ տեղափոխող գործարարների համար այլընտրանք լինել՝ փոխարինելով ներկայումս գործող Վերին Լարսի անցակետին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր