211652_close_icon

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին գիտակցության է եկել

views-count1473 դիտում article-date 13:47 10-09-2020
Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գիտակցության է եկել և վերհիշել է իր թունավորմանը նախորդած իրադարձությունները՝ մինչև այն պահը, երբ կորցրել է գիտակցությունը Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի զուգարանում։ Այս մասին հաղորդում են գերմանական Der Spiegel հանդեսը, ինչպես նաև լրագրողական հետաքննություններով զբաղվող Bellingcat կայքն ու ռուսական The Insider էլեկտրոնայի պարբերականը։ Վկայակոչելով գերմանական աղբյուրները՝ լրատվամիջոցները պնդում են, որ Նավալնու գիտակցության գալուց հետո «Շարիտե» հիվանդանոցում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել։ «Հիշողության վերականգնումը ընդդիմադիր գործչի վիճակն ավելի վտանգավոր է դարձնում», - պնդում են աղբյուրները։ Գերմանացի բժիշկների պնդմամբ էլ՝ հոգեբանորեն Նավալնին գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ «Ֆիզիկապես նրան կհաջողվի վերականգնվել առնվազն 90 տոկոսով», - փոխանցել են բժիշկները:

Նմանատիպ նյութեր