211652_close_icon
views-count4300 դիտում article-date 12:31 10-09-2020

Մենք համապատասխան որոշումները կկայացնենք, որ օր առաջ մեր երեխաները լիաթոք շնչեն. Փաշինյան

Վերջին 20 օրում, մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպքեր: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա ընդհանուր առմամբ, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, այս պահին 3 հազարից պակաս ակտիվ դեպք ունենք: Նաև կարևոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվը աննախադեպ բարձր է: Դրական դեպքերի տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան: Մենք հիմա մոտավորապես 5-8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Սա շատ կարևոր է, որովհետև եթե մարդիկ գիտեն, որ վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն վարքի վրա ազդում է: Այս առումով կարծում եմ՝ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել: Առաջիկայում այս դրական դինամիկան խախտելու մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է: Այս առումով, կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Մենք պարտադրված ենք անել քայլեր, որ թույլ չտանք, որ վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի»,ա-սաց Փաշինյանը: Նա հավելեց, որ երբեն լինում են մեկնաբանություններ, որոնք զարմացնում են. «Բոլոր հակահամաճարակային որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում դրանք և պահպանում: Կայացված որոշումները վերաբերվում են մեր երեխաներին նույնպես: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն: Այնպես որ մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև մոնիտորինգ կանենք իրավիճակը և եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից: Մենք համապատասխան որոշումները կկայացնենք, որ օր առաջ մեր երեխաները լիաթոք շնչեն»:

Նմանատիպ նյութեր