Քարտեզագրելու ենք, թե որ սոցիալական խավերին մեր աջակցությունները չեն հասել, օպերատիվ որոշումներ կկայացնենք. Նիկոլ Փաշինյան
[url=https://www.tert.am/am/news/2020/04/06/Pashinyan/3256528]Tert.am[/url]-ը գրում է.
Այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը պատասխանեց օգտատերերից մեկի այն հարցին, թե ի՞նչ օգնություն է տրամադրվում իրեն, եթե նա աշխատել է, սակայն գործատուն իրեն չի գրանցել, իսկ հիմա կորոնավիրուսի տարածման պատճառով աշխատանքից հեռացվել է, տան միակ աշխատողն ինքն է, ունի երեխա և հիվանդ մայր:
Փաշինյանն ասաց, որ գործատուի կողմից չգրանցվելու խնդրով կարող են դիմել ՊԵԿ և ՊԵԿ-ը կզբաղվի «անպարտաճանաչ գործատուի գործով»: Նա օգնատիրոջը տեղեկացրեց, որ ընդունված աջակցություններից 9-ի միջոցառումից կարող է օգտվել:
«Եթե դուք գրանցված աշխատող լինեիք և այս ընթացքում կորցնեիք աշխատանքը, ապա շատ ավելի մեծ աջակցություն կստանայիք, Կառավարությունը շարունակելու է իր հակաճգնաժամային միջոցառումները և մենք քարտեզագրելու ենք, թե որ սոցիալական խավերին մեր աջակցությունները չեն հասել, և օպերատիվ որոշումներ կկայացնենք, որպեսզի աջակցությունները հասցեական լինեն»,- ասաց վարչապետը: