Վաղուց սպասելի էր, որ Մարտի 1-ի զոհվածների հարազատների նյարդերը կարող էին տեղի տալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ զոհված անձանց ծնողները նախօրեին զայրացած ասուլիս էին հրավիրել և հայտարարել, որ այլևս չեն մասնակցելու այդ գործով դատական նիստերին:
Իհարկե, վաղուց սպասելի էր, որ մի օր զոհվածների ծնողների և հարազատների նյարդերը կարող էին տեղի տալ, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Բոլորի համար էլ հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուս պաշտոնյաներին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրելու ՀՔԾ-ի և դատախազության որոշումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, և մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այդպես էլ դատարանում չէին կարողանալու բացահայտել իրենց որդիներին սպանողներին, չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին և դրանից հետո ևս մի քանի անգամ հայտարարեց. «Մենք կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտված մինչև վերջ նաև այն պատճառով, որ քննչական խմբի ղեկավարն ապացույցները կեղծել է, տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են հաջորդ օրը այլ տեղում կրակված փամփուշտներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]