«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ ԱԺ-ում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծի ներկայացման ժամանակ պատգամավորները չէին թաքցնում, որ զեկուցողի վրա վրդոված են:
Նրանցից մի քանիսն անգամ բանավիճում էին Արսեն Մկրտչյանի հետ: Վերջինս չէր էլ փորձում սիրաշահել պատգամավորներին:
Նախագծով առաջարկվում է կարգավորել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալները մշակելու և պահպանելու կարգը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: