1836 դիտում
09:49 09-09-2020
Բազմամարդ վրանային հավաք՝ Լոռու մարզում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հավաք է անցկացվել Լոռու մարզում: Տեղի երիտասարդական կազմակերպություններից մեկը կազմակերպել է տարբեր հաշվարկներով շուրջ 200-250 լոռեցի երիտասարդի վրանային հավաք Տաշիրի տարածաշրջանում:
Առկա լուսանկարները ցույց են տալիս, որ հավաքի ընթացքում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները, ավելին, ինքնին նման մարդաշատ վրանային հավաքն արգելված է պարետի որոշումներով:
Իսկ ահա մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության՝ հավաքի մասին ռեպորտաժում կազմակերպիչները նշում են, որ միջոցառումն անցկացվում է Լոռու մարզպետարանի աջակցությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, հենց մարզպետարանի միջնորդությամբ ֆինանսական մասն ապահովել են համայնքապետարանները՝ մեծամասամբ նվիրատվության անվան տակ:
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում ևս նախատեսված են նման հավաքներ, որոնք, մարզում շատերի համոզմամբ, ունեն քաղաքական հեռահար նպատակ՝ կապված սպասվող (կամ «ցանկալի») ՏԻՄ ընտրությունների, առաջին հերթին՝ Վանաձորի ավագանու (ըստ այդմ՝ նաև համայնքի ղեկավարի) ընտրության հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
09:56 03-10-2020
Գլենդելում բազմամարդ հավաք և մոմավառություն է անցկացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1165 դիտում
18:44 12-09-2014
Վրանային տուրիզմի ամբողջ ռոմանտիկան՝ լուսանկարներով
Այս բաժնից
859 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
745 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»