Գրինվուդը և Ֆոդենը Անգլիայի հավաքականի հյուրանոց աղջիկներ բերելու համար հեռացվել են թիմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կպատժվեն կարանտինը խախտելու համար՝ Ազգերի լիգայում Իսլանդիայի հետ խաղից (1:0) հետո:
18-ամյա հարձակվողն ու 20-ամյա կիսապաշտպանը, որոնք իրենց նորամուտն էին նշում հավաքականի կազմում, Իսլանդիայում հյուրանոց էին բերել աղջիկների: Դրանով նրանք խախտել են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նախատեսված խիստ սահմանափակումները:
Ընդ որում, ֆուտբոլիստներին այցելած աղջիկները տեսանկարահանումներ են արել հյուրանոցի համարում և այն հրապարակել: Աղջիկները պատմել են, որ տղաների հետ շփվել են մի քանի օր:
Այս առթիվ Գրինվունդն ու Ֆոդենը հեռացվել են հավաքականից և չեն մեկնի Դանիա՝ այդ երկրի հավաքականի հետ հանդիպմանը:
Նշենք, որ Ֆոնդենը երկամյա զավակ ունի, Գրինվուդը մայիսին է բաժանվել իր ընկերուհուց:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


