Գերմանական «Պադերբորնի» հարձակվողը հեռացվել է թիմից` Թուրքիայում անպարկեշտ արարքի համար
Գերմանական «Պադերբորնի» հարձակվող Նիկ Պրոշովիցը հեռացվել է թիմից` թուրքական Բելեկում ձմեռային ուսումնամարզական հավաքի ժամանակ անվայել վարքագիծ դրսևորելու համար:
29-ամյա խաղացողը հյուրանոցի գիշերային բարում իջեցրել է անդրավարտիքը կանանց ներկայությամբ, որոնք էլ բողոքել են հյուրանոցի ադմինիստրացիային:
«Կապ չունի, թե որքան ցածր է իջեցրել նա ի անդրավարտիքը: Նման վարքագիծը սկզբունքորեն անթույլատրելի է: Այդ իսկ պատճառով նա մեր ակումբի խաղաշապիկը այլևս չի կրի», հայտնել է թիմի նախագահ Վիլֆրիդ Ֆինկեն: