211652_close_icon

Ֆոդենը փոխել է սանրվածքը՝ Եվրո-1996-ում Գասկոյնի ոճով

views-count1632 դիտում article-date 20:17 08-06-2021
Եվրոպայի առաջնությունից առաջ «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը փոխել է սանրվածքը:
 
21-ամյա ֆուտբոլիստի նոր սանրվածքը նման է նրան, որով Պոլ Գասկոյնը Անգլիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-1996-ին:
 
1996 թվականին Գասկոյնը «Ուեմբլիում» գրավեց Շոտլանդիայի դարպասը: Այս մրցաշարում էլ են անգլիացիները հանդիպելու Շոտլանդիայի հետ: Այդ խաղը կկայանա հունիսի 18-ին՝ «Ուեմբլիում»: Անգլիացիները հանդիպելու են նաև Խորվաթիայի (հունիսի 13-ին) և Չեխիայի (հունիսի 22-ին) հետ:

Նմանատիպ նյութեր