slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բելառուսի փողոցներում շարունակվում են Լուկաշենկոյի հրաժարականը պահանջոց ցույցերը
211652_close_icon

Բելառուսի փողոցներում շարունակվում են Լուկաշենկոյի հրաժարականը պահանջոց ցույցերը

views-count2569 դիտում article-date 12:18 06-09-2020
Բելառուսի անվտանգության ծառայության աշխատակիցները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ անցկացվող ցույցերի մասնակիցներին ուժի կիրառմամբ տեղափոխել են ոստիկանության ավտոմեքենաներ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5572050.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Լուկաշենկոյի հրաժարականը պահանջոց ցույցերն այստեղ շարունակվում են արդեն չորրորդ շաբաթը: Դիմակավորված անվտանգության ուժերը շաբաթ օրը ձերբակալել են ավելի քան երեսուն ցուցարարների: Ընդդիմության կարմիր-սպիտակ դրոշներ կրող ուսանողները ցույցերը մայրաքաղաք Մինսկում անցկացնում էին մի քանի վայրերում միաժամանակ: Գրանցվել են դեպքեր, երբ Կարլ Մարքսի անվան փողոցում գտնվող սրճարաններից ուսանողներին բռնությամբ տարել են դիմակավորված անձինք: Ուսանողներն այս ցույցերի ժամանակ վանկարկում էին ‘’ռազմական դատարան’’ կոչը: Հազարավոր կանայք էլ ավելի ուշ երթ են սկսել Մինսկի փողոցներում` վանկարկելով ‘’ձեռքերդ հեռու մեր երեխաներից’’ բառերը: Բելառուսը 26 տարի ղեկավարած Լուկաշենկոն` կոլտնտեսային ֆերմայի նախկին նախագահն արդեն մի քանի շաբաթ չի կարողանում մարել նախագահական ընտրություններից հետո բռնկված դժգոհության ալիքը: Ցուցարարները պնդում են, որ ընտրությունների արդյունքը կեղծվել է եւ հայտարարում են, որ ուզում են փոփոխություն իրենց հայրենիքում:

Նմանատիպ նյութեր