5525 դիտում
23:29 04-09-2020
Մեկամսյա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել. Էդգար Մալաքյանի պաշտպանը կբողոքարկի Վերաքննիչ դատարան
Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Գոռ Միքայելյանը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, [url=https://news.am/arm/news/600543.html?fbclid=IwAR30AQZ7Kz68Qllu336x-RBsQJkKTpPeiofOKblpg6rb3GDT7D67TMKDqyU]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց պաշտպան Միքայելյանը։
«Ես գտնում եմ, որ պաշտպանյալս չպետք է կալանավորվեր։ Դատարանի որոշման հետ համաձայն չենք ու վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու։ Պետք է նժարի վրա դնենք՝ արդյոք այդ խոչընդոտելու հավանականությունն այնքան մեծ էր, որ կարելի՞ էր ֆուտբոլիստի կարիերային վերջ տալ։ Մեկամսյա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել։ Հայաստանն այնքան ֆուտբոլիստ չուներ, որ կարող էր այս ենթադրյալ հանգամանքի համար կալանքի տակ վերցնել»,- ասաց նա։
Հարցին՝ դատարանն ի՞նչ հիմքով է Մալաքյանին կալանավորելու որոշում կայացրել, պաշտպանն ասաց. «Քննիչը ներկայացրել է օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր հիմքերը. կթաքնվի քննությունից, կխոչընդոտի քննությանը, նոր հանցանք կկատարի, կխուսափի պատժից ու պատասխանատվությունից։ Դատարանը բոլորի հիմքերից համարել է, որ առկա է քննությանը խոչընդոտելը։ Դատարանն էլ այդ հիմքն այնքան էլ մեծ չի համարել այդ պատճառով կալանքի ժամկետը սահմանել է մեկ ամիս։
Այնպես չի, որ Էդգար Մալաքյանը եթե մնար ազատության մեջ պետք է ինչ-որ մեկին ասելու էր ինչ-որ ցուցմունք տա։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ կալանքն էր այդ հավանականության ռիսկից հետ պահողը»։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/600543.html?fbclid=IwAR30AQZ7Kz68Qllu336x-RBsQJkKTpPeiofOKblpg6rb3GDT7D67TMKDqyU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1597 դիտում
13:22 14-09-2021
Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան. պաշտպան
1731 դիտում
23:18 14-07-2022
Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. Մալաքյանի հրաշալի գոլերը քիչ էին. «Արարատը» դուրս մնաց հետագա պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
400 դիտում
11:52 26-04-2024
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
349 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն