Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թբիլիսիի կենտրոնում` Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի տարածքում՝ Dejavu ակումբի մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Այդ մասին հայտնում է[url=https://www.rbc.ru/rbcfreenews/5f5238879a79478b1a84f35d] RBC[/url]-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Դեպքի վայր են ժամանել փրկարարների ջոկատներ և ոստիկանության աշխատակիցներ:
Պայթյունի պատճառների ու տուժածների թվի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Կա վարկած, որ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: