211652_close_icon
views-count1275 դիտում article-date 08:55 27-05-2015

«Ռեալը» Անչելոտիին 4մլն եվրո կվճարի պայմանագրի խզման համար

Մադրիդի «Ռեալը» թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին պայմանագրի վաղաժամ խզման համար 4 մլն եվրո կվճարի: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «արքայական» ակումբը հայտարարեց 55-ամյա իտալացու պաշտոնանկության մասին: Ըստ պայմանագրի, Անչելոտին կստանա հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված տարեկան աշխատավարձի 50 տոկոսը: Նշենք, որ «Ռեալի» նոր գլխավոր մարզչի գլխավոր թեկնածու է համարվում «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:

Նմանատիպ նյութեր