1940 դիտում
12:05 03-09-2020
ԱՄՆ նահանգային իշխանություններին հանձնարարվել է մինչև նոյեմբերի 1-ը պատրաստ լինել COVID-19-ի դեմ պատվաստանյութի բաշխմանը․ The Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նահանգների իշխանություններին կոչ է արել արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխման կենտրոնների հայտերի ներկայացումը, հայտնում է [url=https://www.wsj.com/articles/trump-administration-asks-states-to-be-ready-for-vaccine-by-november-11599075477]The Wall Street Journal[/url]-ը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ԱՄՆ նահանգային իշխանություններին «հրատապ» նամակ է հղել՝ խնդրելով օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխման կենտրոնների հայտերի ներկայացման գործընթացն արագացնելու համար: Այդ կենտրոնները պետք է լիովին գործեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը:
«Դաշնային կառավարությունը Covid-19-ի դեմ պատվաստանյութի գրանցված մատակարարներից պատվաստանյութը և օժանդակ նյութերը գնելու է և անվճար բաշխելու»,-ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ McKesson Corp. ամերիկյան ընկերությունը գործարք է կնքել դաշնային կառավարության հետ և պատվաստանյութի հասանելի լինելու դեպքում կստանա բաշխման կենտրոնների ստեղծման թույլտվություն։
Այս ժամանակացույցը մտահոգություն է առաջացրել հանրային առողջապահության փորձագետների շրջանում, որոնց կարծիքով՝ նախագահական ընտրությունների նախաշեմին «հոկտեմբերյան անակնկալը»` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին հավանություն տալն ու դրա բաշխումը, պայմանավորված է քաղաքական նկատառումներով և ոչ թե գիտությամբ։
Նմանատիպ նյութեր
29461 դիտում
15:10 14-01-2014
ԱՄՆ-ը և Ռուսաստանը վիճել են Սիրիայի հարցով համաժողովում Իրանի մասնակցության շուրջ. Wall Street Journal
1522 դիտում
13:27 30-10-2015
ԱՄՆ-ի ղեկավարությունը նախկինի պես չի պնդում Բաշար Ասադի հրաժարականը. Wall Street Journal
2679 դիտում
11:11 15-11-2016
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածուները հայտնի են. The Wall Street Journal
Այս բաժնից
1066 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1156 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1039 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ