ԱՄՆ-ի ղեկավարությունը նախկինի պես չի պնդում Բաշար Ասադի հրաժարականը. Wall Street Journal
ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստ է համաձայնվել նրա հետ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մնալ իր պաշտոնում Սիրիայում անցումային ժամանակահատվածում, ինչը ավելի վաղ մերժում էր, գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով Սպիտակ Տան իր իրազեկ աղբյուրին:
Թերթը հավելում է, որ նման դիրքորոշում Սպիտակ Տունը որդեգրել է՝ հաշվի առնելով նաև այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցում է Ասադին: Իսկ Վաշինգտոնը խիստ սահմանափակ ժամկետ չի դնում Ասադի հեռանալու հարցում, որպեսզի Վիեննայում կայանալիք Սիրիայի հարով բանակցություններն անցնեն ավելի ճկուն, որտեղ նա, առաջին հերթին, բարձրացնելու է հրադադարի մասին խնդիրը: