ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածուները հայտնի են. The Wall Street Journal
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն Միացյալ Նահանգների նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի թեկնածուներն են: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը:
Թերթի տվյալներով՝ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտում են որպես հիմնականները, վերջնական որոշումը կարող է ընդունվել առաջիկա շաբաթներին: