211652_close_icon
views-count1923 դիտում article-date 18:04 02-09-2020

ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գորիս քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերություն: Գործարանի ինժեներները ներկայացրել են էլեկտրոնային անկյունաչափերի արտադրման ողջ փակ ցիկլը, որի նախագծումից արտադրությունն իրականացվում է տեղում և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն՝ կիրառվում МиГ և СУ ինքնաթիռների արտադրության մեջ, և Կանադա: ՀՀ ԲՏԱ նախարարության և ՊՆ ԶՈւ հետ համագործակցության շրջանակներում ընկերությունում մշակվում են ռազմարդյունաբերական մի շարք նախագծեր, որոնք ներկայացվել են նախարարի ուշադրությանը: Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ինժեներների հետ, ծանոթացել արտադրատեսակներին, գործարանի տարածքին, շենքային պայմաններին: «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերությունը շուրջ 10-ը տարի զբաղվում է ռազմարդյունաբերական նախագծերի իրականացմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր