211652_close_icon
views-count5007 դիտում article-date 19:48 29-11-2017

Նախարար Սուրեն Կարայանը ծանոթացել է «Սյունիք ֆուդի» փորձնական արտադրանքին. արտադրամասն առաջիկա օրերին կգործարկվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի հետ այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության արտադրամաս, որն առաջիկա օրերին կգործարկվի։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը արտադրամասի գործարկումից առաջ ծանոթացել է ընկերության տեխնիկական վերազինման ավարտական գործընթացին և արտադրական հնարավորություններին։ «Սյունիք Ֆուդ» ընկերության տնօրեն Սարմեն Սարգսյանը նախարարին տեղեկացրել է, որ ավարտին են մոտեցել բոլոր նախապատրաստական աշխատանքները: Սուրեն Կարայանը ծանոթացել է առաջին փորձնական արտադրանքին՝ «Սյունիք ֆուդ» մակնշմամբ կոմպոտներին։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում հիմնադրված ընկերության ներդրումային ծրագրի արդյունքում, ըստ սեզոնայնության, կապահվվովի մինչև 250 աշխատատեղ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր