211652_close_icon
views-count1311 դիտում article-date 17:48 02-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 1-ից 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, ծեծի՝ 7, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձի առևանգման, սպանության սպառնալիքի և պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, որն առաջացրել է մահ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և թմրամիջոցներ հաշվառելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի՝ 3, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու և անառակաբարո գործողություններ կատարելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր