211652_close_icon
views-count188674 դիտում article-date 14:13 02-09-2020

Երևանում բախվել են Հանրապետական Արման Սահակյանի թանկարժեք, գոլդ համարանիշներով Mercedes-ն ու 29-ամյա վարորդի VAZ 217030-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են՝ Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Մաքսիմ Բարսեղյանի վարած VAZ 217030 մակնիշի 60 UU 990 համարանիշի և 47-ամյա Գուրգեն Մեսրոպյանի վարած Mercedes-Benz մակնիշի 01 AS 100 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ՝ Ղուկաս Սարգսյանն ու Հրաչյա Գևորգյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով կայանված տեղից փորձել է դուրս գալ երթևեկելի գոտի, սակայն չի հետևել ճանապարհային երթևեկության կանոներին, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանի տղային՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, ով ավտոմեքենայում չի եղել։ Վարորդները տեղում ենթարկվեցին բժշկական փորձաքննության, պարզվեց, որ գտնվել են սթափ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր