ՀՀ ԱԺ նախագահը և մի խումբ պատգամավորներ այցելել են Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին
Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ, սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիր: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից:
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: