211652_close_icon
views-count8571 դիտում article-date 15:17 07-12-2017

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սպիտակի աղետալի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամաբ՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ աղետալի երկրաշարժի զոհերին նվիրված՝ տեղի է ունեցել ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն: Հուշահամալիր են այցելել նաև ԱՀ նախագահը, այլ պաշտոնատար անձինք, մտավորականներ, տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և կրթական հաստատությունների կոլեկտիվներ, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նշենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Պաշտոնական տվյալներով՝ աղետալի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել` 20 մեծ ու փոքր քաղաքներ, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը: Տուժել է մոտ 350 գյուղ, որից 58-ը՝ ամբողջությամբ: [url=http://artsakhpress.am/arm/news/77388/stepanakertum-harganqi-turq-en-matucel-spitaki-erkrasharzhi-zoheri-hishatakin-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր