«Արարատ-Արմենիայի» հաջորդ հավանական մրցակիցը կարող է լինել Սլովակիայի չեմպիոնը
Այսօր կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշին» հաղթելու դեպքում, Երևանում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: