Այսօր Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 220.000 մանրաձուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սևանի իշխանի աճեցման ցանցավանդակային տնտեսություն. առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան: Այս մասին Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/PetrosyanRomanos/videos/1031148864001280/]էջում գրել է[/url] Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել:
«Այսօր Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 220.000 մանրաձուկ՝ Գեղարքունյաց Իշխան և Ամառային Բախտակ»,- նշել է նա: