1461 դիտում
13:16 12-11-2014
Սևանա լիճ է բաց թողնվել 367.000 մանրաձուկ. ֆոտոշարք
ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:
Սևանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի և 200.000 ամառային իշխան: Մանրաձուկն ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին,«Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արևաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով: Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Սևանա լճի էկոհամակարգը պահպանելու տեսանկյունից կարևորելով իրականացվող միջոցառումը՝ բնապահպանության նախարարը հայտնել է. «Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ»:
Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է նաև ձկնագողության խնդիրն և շեշտել, որ այն միայն պատասխանատու գերատեսչության պարտավորությունը չէ, այն պետք է լուծվի տարածաշրջանի բնակչության հետ համատեղ և խնդրանքով դիմել է վերջիններիս, որպեսզի ձկների ձվադրման այս ժամանակահատվածում զերծ մնան անօրինական որսից և միահամուռ ուժերով լուծեն խնդիրը: Այս ժամանակահատվածում համատեղ միջոցառումներ են իրականացվելու նաև ՀՀ ոստիկանության հետ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
22:45 09-11-2024
Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ
3267 դիտում
12:54 18-07-2020
Սևանի լիճ բաց է թողնվել իշխանի ավելի քան 300 հազար մանրաձուկ
2589 դիտում
13:57 23-06-2021
Սեւանա լիճ է բաց թողնվել իշխանի 17 հազար հատ մանրաձուկ
Այս բաժնից
2638 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2494 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2824 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար