211652_close_icon
views-count1783 դիտում article-date 14:11 01-09-2020

Ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը. ԱԺ նախագահի ուղերձը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին, սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3461103900594716]գրել է[/url] ԱԺ նախագահը: «Համավարակի բերումով այս անգամ մենք ստիպված ենք տոնել այն անսովոր պայմաններում, բայց ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը, ևս մեկ անգամ արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի մշտապես բաց լինի նորը սովորելու, իր գիտելիքները և հմտությունները թարմացնելու, մեր հայրենիքն ու աշխարհը նորովի բացահայտելու համար: Եթե փորձեմ հակիրճ բնութագրել գիտելիքի ու կրթության առաքելությունը մեզանում, ապա վստահաբար պիտի նշեմ, որ կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազանքների Հայաստանը: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ այս առաքելության իրականացման մեջ»,- իր ուղերձում նշել է Արարատ Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր