211652_close_icon
views-count21630 դիտում article-date 20:55 31-08-2020

Փյունիկն» ու «Արարատը» հանդես են եկել հայտարարությամբ՝ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երևանի «Արարատը» և «Փյունիկը» հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ ՝ իրենց ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: ««Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատ»-ի ֆուտբոլիստ: Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը: «Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված է «Արարատի» պաշտոնական հայտարարության մեջ: «Փյունիկ» ակումբն էլ հայտարարել է, որ միջադեպին ակումբից մասնակից է եղել միայն մեկ ֆուտբոլիստ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ ռադիոկապով տեղեկացել են, որ «Կասկադ» համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/31/1163475/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր էին ժամանել ՃՈ ծառայողները, որտեղ 2 երիտասարդներ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել ՃՈ ծառայողների հասցեին։ Այնուհետև դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հասցեից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել 2 քաղաքացու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, պարզվել էր, որ նրանք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ ՔրՕրի 316 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Է․ և Գ․ Մալաքյանները ձերբակալվել են։

Նմանատիպ նյութեր