1880 դիտում
20:07 31-08-2020
Բանակցությունների հաջողության համար ամենակարևոր պայմանը պետք է լինի Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությունը․ Ռումինիայում ՀՀ դեսպան
Խաղաղ բանակցությունների հաջողության համար ամենակարևոր պայմանը պետք է լինի Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությունը, ինչպես նշված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ առանցքային փաստաթղթերում:
Այս մասին հայտարարել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը՝ այդ երկրի «Info-Sud-Est» գործակալությանը տրված հարցազրույցում, որը նվիրվել է Հայաստանի և Ադրբեջանի հուլիսին տեղի ունեցած սահմանային բախումների վերաբերյալ։
Info Sud-Est-ը հարցազրույցներ է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դեսպանների հետ։
[url=https://armenpress.am/arm/news/1026321.html]«Արմենպրես»[/url]-ը ներկայացնում է դեսպան Մինասյանի հարցազրույցի ոչ պաշտոնական թարգմանությունը։
Հարց․ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկին հնչել են կրակոցներ: Հակամարտության հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղն է: Ի՞նչ պետք է իմանա ռումինացի ընթերցողը Լեռնային Ղարաբաղի մասին, ըստ հայկական կողմի պաշտոնական ներկայացուցչի:
Սերգեյ Մինասյան․ Առաջին հերթին, ռումինացի ընթերցողը պետք է հետաքրքված լինի վերջին ագրեսիայով, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի, այլ ոչ թե` Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչի պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։
Մեզ համար արդեն ակնհայտ է, թե ինչու է Ադրբեջանը նախաձեռնել Հայաստանի Տավուշի մարզի նկատմամբ այդ ագրեսիան. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այս տարվա հունիսի 26-ին տրված իր հարցազրույցում նշել էր, որ այն բանից հետո, երբ շփման գիծը (Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բանակների միջև) և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հագեցվել են ժամանակակից տեսադիտարկումների համակարգերով, ադրբեջանական բանակը գործնականորեն զրկվել է Լեռնային Ղարաբաղի զինվորների դիրքերի ուղղությամբ անպատիժ կերպով դիվերսիոն ներթափանցումներ իրակացնելու հնարավորությունից, որոնց արդյունքում եղել են զոհեր։ Ի դեպ, Ադրբեջանը նմանատիպ գործողություններ կիրառել է տասնամյակներ շարունակ՝ սկսած 1994թ. մայիսի հրադադարից, որը ստորագրվել էր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (հայերեն՝ Արցախ) ռազմական հրամանատարության միջև։
Հայ զինվորների դիրքերի ուղղությամբ այդ հարձակումներն օգտագործվում էին Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու մասին սպառնալիքներն ամրապնդելու համար։ Այդ սպառնալիքները հնչեցվել էին Իլհամ Ալիևի կողմից ինչպես նախքան այդ ռազմական ագրեսիայի սկիզբը, այնպես էլ նաև այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նկատվել էր հարաբերական հրադադար։
Փաստորեն, չկարողանալով անպատասխան կերպով կիրառել ռազմական ուժերն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը COVID-19 համավարակի արդյունքում տնտեսական, սոցիալական և քաղաքական լարվածության սրման պայմաններում, 2020թ. հուլիս ամսվա կեսերին որոշեց նմանատիպ մարտավարություն գործի դնել նախկինում Լեռնային Ղարաբաղում կիրառված մարտավարությունը նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, բայց ձախողեց իր ծրագիրը՝ կրելով բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ կորցնելով մեկ բանակի գեներալ, մի քանի բարձրաստիճան սպաներ և տասնյակ զինվորներ՝ հիմնականում հատուկ նշանակության զորքերից։
Մանրամասներն՝ [url=https://armenpress.am/arm/news/1026321.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
10498 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am