211652_close_icon
views-count1520 դիտում article-date 14:02 31-08-2020

Գրանցվել է 526 դեպք, որից 271-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Օգոստոսի 24-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 526 դեպք, որից 271-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 182 հրդեհի, երկու փլուզման, երկու քարաթափման, մեկ պայթյունի, մեկ ուժեղ քամու, մեկ ջրահեղձման, մեկ որոնողափրկարարական, 12 ինքնասպանության փորձի, 27 օձի հայտնաբերման դեպք, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 137 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 12 քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված ինը տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր