211652_close_icon
views-count2702 դիտում article-date 15:01 31-08-2020

Երբ է կարելի ձայնային ազդանշան տալ. Թեմատիկ անդրադարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային երթևեկության անվտանգության առումով ձայնային ազդանշանների տեղին կիրառումն ուղղակի անհրաժեշտ է։ Ժամանակին ձայնային ազդանշան տալը կանխում է պատահարը՝ գրավելով երթևեկության մասնակիցների ուշադրությունը։ Արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում։ ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ սահմանված է, որ ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելիս, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար: Մյուս բոլոր դեպքերում անհիմն ձայնային ազդանշան տալն առաջացնում է վարչաիրավական հետևանքներ։ Մեր օրերում մտահոգիչ է նաև մեքենաների վրա առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը։ Նման սարքավորումներ տեղադրվում են հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա՝ ըստ ծառայողական անհրաժեշտության օգտագործելու համար։ Հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով Ճանապարհային ոստիկանության ծառայողներն իրականացնում են հատուկ միջոցառումներ, որոնց արդյունքներին պարբերաբար անդրադառնում ենք՝ հորդորելով մեր քաղաքացիներին նման սարքավորումներով մեքենաներ տեսնելու դեպքում դիմել ոստիկանություն։ Վարորդներին կրկին հայտնում ենք, որ եթե մեքենաների վրա տեղադրել են հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ, հայտնաբերվելու դեպքում սարքավորումն առգրավվում է, իսկ վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից։ Սա օրենքի պահանջ է։ Հարգելի՛ վարորդներ, պետք է մշտապես խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության ինչպես թվարկված, այնպես էլ մյուս կանոնները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր