211652_close_icon

Բшնտը մեզ չի կոտրում, բшնտը մեզ ցույց է տալիս, թե ով ենք մենք իրականում, և ով են իրենք․ Ռուբեն Մխիթարյան

views-count709 դիտում article-date 23:32 26-11-2025
Ինձ 1 ամսով կալանքի տարան, բայց չեմ եկել բողոքելու համար, այս մասին Ազգային ժողովում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

«1 ամիսը ոչինչ է այն մարդկանց համար, ովքեր ամիսներ ու տարիներ են անցկացնում բանտում, ես այստեղ եմ ասելու այն, ինչ գիտեն բոլոր նրանք, ովքեր եղել են ճաղերի հետևում։ Բանտը մեզ չի կոտրում, բանտը մեզ ցույց է տալիս, թե ով ենք մենք իրականում, և ով են իրենք։ Ճաղերի հետևում ես տեսա մարդկանց, ովքեր չգիտեն, թե երբ է քննվելու իրենց գործը, համակարգ, որը պատժում է, ոչ թե հանցագործության, այլ այլակարծության համար, բայց ես տեսա նաև այդ մարդկանց մեջ արժանապատվություն, որոնցից խլել են ամեն ինչ»,-նշել է նա։

Ավելին՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր