1818 դիտում
23:39 30-08-2020
Հակոբ Տեր-Խաչատուրյան. Հայրենադարձության ռազմավարությունը պետք է մշակվի և իրագործվի համազգային ջանքերով
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ուղերձ է հրապարակել, որում նշված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայրենադարձությունը «Դեպի երկիր» կարգախոսի հիմնաքարն է։ Հայաստանի անկախությունից ի վեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նախկին իշխանությունների օրոք և նաև այս իշխանության օրոք ներկայացրել է առաջարկ, որ համազգային ճիգերով համապարփակ ռազմավարություն մշակվի պետական հովանավորությամբ և համահայկական կազմակերպությունների աջակցությամբ։
Այսկերպ ամբողջ հայ աշխարհը պետք է լծվի աշխատանքի, որպեսզի այս ծրագիրը իսկապես դառնա ամբողջական, այս ծրագիրը դառնա բոլորի սրտից խոսող և վերաբերի ամբողջ սփյուռքին։ Վերջիվերջո, միջինարևելյան տագնապները մեկ անգամ ևս օրակարգ բերեցին այս հարցը, բայց յուրաքանչյուր գաղութի տագնապի առնչությամբ է, որ պետք է ճշտվի հայրենադարձության ծրագիրը։
Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել , որպեսզի սփյուռքահային տանք հույս, որ ինքը կարող է վերադառնալ հայրենիք, հաստատվել Հայաստանում, որտեղ կստեղծվեն պայմաններ, ուր նա կկարողանա գոնե սկզբնական շրջանում ստանալ անհրաժեշտ օժանդակություն, որպեսզի մնա և ստեղծագործի մեր անկախ հայրենիքիում։
Բնականաբար, մեր նպատակն է, որ Միջին Արևելքից կամ այլ շրջաններից հայրենիք վերադարձող անձինք Հայաստանը չնկատեն որպես պարզապես ժամանակավոր կայան, ապա մեկնեն Արևմուտք։ Մեր նպատակն է, ամեն գնով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համահայկական ուժերով իրականացնելու այս ծրագիրը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էլ պատրաստ է ստանձնել իր բաժինը։ Այդ կապակցությամբ մենք վերջերս ՀՀ կառավարությանն առաջարկել ենք՝ կազմավորել աշխատանքային խումբ՝ այս ամենը համախմբելու, միասնաբար մտածելու, միասնաբար ծրագրելու և հայրենադարձության մեծ ծրագիրը միասնաբար հաջողեցնելու համար»:
Նմանատիպ նյութեր
835 դիտում
14:33 21-08-2023
Սփյուռքահայերի «սև ցուցակ» չպետք է լինի. Հակոբ Տեր-Խաչատուրյան
925 դիտում
17:41 21-09-2024
Այսօր Հայաստանն ինքնին վտանգված է. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Այս բաժնից
847 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
712 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
823 դիտում
10:15 11-01-2025
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում է փրայմերիզը