2126 դիտում
13:50 30-08-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 287 է
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ:
Վարակակիրներից 4-ը` Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից են:
Առողջացել է 10 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 171 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10139 փորձանմուշի հետազոտություն:
Նմանատիպ նյութեր
1669 դիտում
17:58 31-01-2021
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 2332 է
14525 դիտում
11:01 21-06-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 20 268 է
Այս բաժնից
1345 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1219 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
940 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին