211652_close_icon
views-count21556 դիտում article-date 12:56 30-08-2020

Թերթելով պատմությունը... ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում առաջին անգամ Վճռաբեկ դատարանը 3 զինվորների խոշտանգման դեպքով արդարացման որոշում կայացրեց. կայացնողն էլ ՀՔԾ-ի ներկայիս պետի հայրն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ այդ պատմության մեջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շատերի մոտ զարմանք առաջացրեց: Վճռաբեկ դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել և Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասում 3 զինծառայողների սպանության գործով դատապարտված, նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին ազատ էին արձակել, ովքեր 2005 թ.-ի մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղավոր էին ճանաչվել: 2006թ.-ին Վերքննիչ դատարանը խստացրել էր նրանց պատժաչափը՝ դատապարտելով ցմահ ազատազրկման, իսկ արդեն Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավորի որոշումները և գործն ուղարկել նոր նախաքննության: Վճռաբեկ դատարանում դատական նիստը նախագահում էր ներկայումս Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, ով, երբ կարդաց արդարացման դատավճիռը, անգամ սպանված զինվորների հարազատներից որոշ մարդիկ դահլիճում ծափահարում էին ու մոտենալով Մ. Խաչատրյանին, մյուս դատավորներին, համբուրում էին նրանց ձեռքերը: Դահլիճում այդ պահին էր նաև այն ժամանակներում Զինվորական դատախազ աշխատած Գագիկ Ջհանգիրյանը, ով, լսելով դատավճիռը, այնպիսի հայացքով էր նայում դատավորներին ու դահլիճում ներկա գտնվողներին, որ բառերով հնարավոր չէ ներկայացնել: Ինչպես հիմա ասում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, դեռ այն ժամանակ Գ. Ջհանգիրյանը այն ժամանակ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին նեղսրտել է, որ իրենք ճիշտ են կատարված սպանութունների բացահայտման գործում, սակայն փաստաբան Զարուհի Փոստանջյանը անում է ամեն ինչ, որպեսզի այդ տղաները արդարացվեն: Չար լեզուներն այդ օրերին ասում էին նաև, որ Գ. Ջհանգիրյանը սարսափում էր «4-րդ իշխանություն» թերթի լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Թագուհի Թովմասյանի (վերջինս այս պահին ՀՀ ԱԺ պատգամավոր է), «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի, այն ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Արմիեն Օհանյանի, «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի, հայտնի իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանի և երջանկահիշատակ Միքայել Դանիելյանի «դռբի տակ» ընկնելուց: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ այդ հայտնի դատական նիստից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր