24 ժամով կասեցվել է «Նոր Զովքի» և «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդով այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները: