211652_close_icon
views-count3658 դիտում article-date 14:34 09-03-2014

«Դիզարտ» ստուդիո. ՀԱՄԵՂ ՄԱՐՏԻ 8

Մարտի 8-ին Հյուսիսային Պողոտայի ոչ երթևեկելի հրապարակը վերածվեց տոնական շքերթի բեմահարթակի: <<Դիզարտ>> ստուդիոն իր <<Համեղ մարտի 8>> հրապարակային միջոցառմամբ նոր շունչ ու նոր տրամադրություն հաղորդեց բոլոր անցորդներին: Սկզբում երաժշտություն, բարձրահասակ, ասես, Վենետիկից այստեղ ժամանած դիմակահանդեսի երկու մասնակից, փուչիկներ, բացիկներ և տոնական մեծ տորթ: Թվում է, թե այսքանն էլ բավական էր պահը տոն համարելու համար, սակայն անակնկալները դեռ առջևում են: Մինչ <<Համեղ մարտի 8>> տորթի համտեսելը՝ դեռ շոուծրագիր էր իրականացվելու: Սպասվելիք անակնկալների շարքից առաջինն է Հայ աճպարարների միության փոխնախագահ Հայկ Միքայելյանը: Անհավանական ու զարմանալի հնարքներն անտարբեր չթողեց հանդիսատեսին: <<Դիզարտ>> ստուդիոյի հաջորդ անակնկալը սպորտային պարերի աշխարհի մասշտաբով չորրորդ տեղը զբաղեցրած <<Մանքի մոնսթերս>> խումբն էր իր բրեք դանսի հետաքրքիր համարով: - Այնքան լավ պարեցին, որ ես էլ չդիմացա ու սկսեցի պարել,-ասաց միջոցառման վարող Արմեն Մաթևոսյանը: - Իսկապես ամեն բան շատ հետաքրքիր էր,-ասաց ներկաներից մեկը,-շնորհակալություն կազմակերպիչներին: Հաճելի ժամանակ անցկացրինք: Սակայն սա էլ դեռ ամենը չէր: Տոնական մեծ ու շքեղ տորթը զբաղեցրել էր իր տեղն ու կազմ-պատրաստ սպասում իր հերթին: Առաջին կտորը կտրվեց <<Դիզարտ>> ստուդիոյի տնօրեն Հովհաննես Արիստակեսյանի ու ներկա գտնվող ամենափոքրիկ աղջնակի ձեռքով: Նրանք միասին հյուրասիրեցին ամենատարեց հերոսուհուն: - Տորթն էլ էր շատ համեղ,-ասաց ներկաներից Էլենան,- մարտի 8-ը համեղ ստացվեց այստեղ: Իսկ թե ինչու՞ առաջացավ այս միջոցառումն իրականացնելու գաղափարը, <<ԴԻզարտ>> ստուդիոյի տնօրեն Հովհաննես Արիստակեսյանն այսպես պատասխանեց. - Ծաղիկներ, համերգային ծրագրեր ու նմանատիպ միջոցառումներ մարտի 8-ին կարելի է տեսնել ամենուր, այդ պատճառով մենք էլ որոշեցինք դարձնել տոնը <<Համեղ մարտի 8>>: Ես իմ և մեր ամբողջ աշատակազմի անունից շնորհավորում եմ այս տոնի բոլոր հերոսուհիներին ու ցանկանում եմ գեղեցկություն, երջանկություն , հաճելի տանջանք և… և եթե շարունակեմ բարեմաղթանքներիս շարքն, ապա իսկապես ժամերն էլ գուցե չբավականացնեն, ուստի՝ շնորհավոր մարտի 8: Միջոցառման ավարտն ու մեկ այլ նախագծի մեկնարկը համատեղվեց՝ հայտարարվեց <<Դիզարտ>> ֆոտոմրցույթի բացումը: Ներկաներից միայն պահանջվում էր կանգնել վահանակի մոտ, իսկ պրոֆեսիոնալ լուսանկարիչը կազմ ու պատրաստ սպասում էր յուրաքանչյուր ցանկացողի: Բոլոր լուսանկարները տեղադրվելու են <<Դիզարտ>> ստուդիոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ էլ մասնակիցները կմասնակցեն մրցույթի: Ամենաշատ հավանություններ ստացած մասնակիցը կստանա հաճելի անակնկալ կազմակերպության կողմից, իսկ դա նշանակում է, որ ապրիլի 7-ը ևս տոն է դառնալու: Լուսանկարները՝ Արթուր Մանուկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր