2484 դիտում
23:42 29-08-2020
Պաշտոնյաները հետևել են մի շարք ճանապարհահատվածների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ փոխտնօրեն Խորեն Գրիգորյանը շրջայց են կատարել ՀՀ մարզերում, հետևել մի շարք ճանապարհահատվածների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
Մասնավորապես‚ եղել են Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ 24+554-կմ 50+000 հատվածում (25.5 կմ)‚ որտեղ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Եղել են նաև նշված ճանապարհի կմ 57+000-կմ 64+000 հատվածում (7 կմ), որտեղ միջին նորոգում է կատարվել 2019թ.‚ սակայն աշխատանքները չեն ընդունվել թերությունների պատճառով։ Այս տարի կապալառուն իր միջոցներով 1.5 կմ հատվածում‚ որտեղ առկա են եղել թերությունները‚ փոխում է ասֆալտբետոնե ծածկը։
Հաջորդ կանգառը Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ճանապարհի նորոգվող հատվածներում էր։ Նշենք‚ որ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս հատվածում 2018թ. վերջին կատարվել են 7 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։ Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել‚ որ որոշ հատվածներում ծածկի խտությունն ապահովված չի եղել‚ ուստի ճանապարհը շահագործման չի ընդունվել։ Կապալառու կազմակերպությունն իր միջոցներով 4.6 կմ երկարությամբ հատվածում հին ծածկի վրա ասֆալտբետոնե նոր ծածկ է տեղադրում՝ թերությունները շտկելու համար։
Ոլորտի պատասխանատուները հանդիպումներ են ունեցել նաև Մ-8, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կատարող շինարարի, նախագծող ընկերության և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Տեղում արձանագրել են աշխատանքների ներկա վիճակն ու աշխատանքների ընթացիկ զարգացումները։
Տիկին Ղալեչյանը բոլոր շինտեղամասերում կապալառուների հետ զրույցներում շեշտել է որակյալ աշխատանքների կարևորությունը։
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
22:18 30-10-2024
Հայտարարվել է ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի մրցույթ․ ՏԿԵՆ
1937 դիտում
16:44 07-11-2015
Վարչապետը ծանոթացել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
1207 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ