83625 դիտում
18:28 29-08-2020
29-ամյա երիտասարդին սպանելու կասկածանքով 23-ամյա կալանավորվածը գրավով ազատ է արձակվել. Yerevanpress.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://yerevanpress.am/57589.html]Yerevanpress[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 29-ին, 29-ամյա Գուժ Մխիթարյանին սպանելու կասկածանքով կալանավորված 23-ամյա Անդրանիկ Ներսիսյանը ազատ է արձակվել:
Մեր տեղեկություններով, նրա կալանավորումը փոխարինվել է գրավով:
Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում հոկտեմբերի 9-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հրազենով սպանություն կատարող և հետախուզման մեջ գտնվող կասկածյալը:
ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել էին կասկածյալ Ա. Ներսիսյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության կազմապերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում այս տարվա հոկտեմբերի 9-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հրազենով սպանություն կատարող և հետախուզման մեջ գտնվող կասկածյալը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/31/1139291/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել էին կասկածյալին՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ներսիսյանին:
Վերջինս նշված բնակարանից բերման էր ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ներսիսյանը սպանությունը կատարելուց հետո անընդհատ փոխել էր իր թաքստոցի վայրը, երևի իր կարճ խելքով մտածել էր, որ այդպես չի հայտնաբերվի, մինդեռ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները իրենց գործողություններով նրան ապացուցեցին, որ «գողի ու ... օրը 40 օր է»:
Ըստ տեղեկությունների՝ Ա. Ներսիսյանը իր ընկերական շրջապատում միշտ հայտարարել էր, որ ինքը «վիզ է դնելու», որ դառնա «օրենքով գող»: Այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի՝ իջնող կա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+