211652_close_icon
views-count46407 դիտում article-date 23:38 28-08-2020

Երևանում ոստիկանները վնասազերծել են 31-ամյա տղամարդու, ով հայտնի ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենից 40 հազար դոլար է ուզել, ասելով՝ թե այն, որպես կաշառք, տալու է Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում կաշառակերության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ 31-ամյա Եգոր Ե․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ կաշառք ստանալու կասկածանքով Դանիել Վարուժան փողոցից Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Եգոր Ե․-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանություն է դիմել Երևանի 34-ամյա մի բնակիչ, ով ՍՊԸ հիմնադիր-տնօրեն է, և հայտնել, որ Հ․ Մուրադյան փողոցում և Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող իրեն պատկանող հողատարածքում շինթույլտվություններ ձեռք բերելու նպատակով Սերգեյ Հ․ ներկայացած անձը 2019 թվականի սեպտեմբերին իրենից պահանջել և ստացել է՝ մեկ անգամ 15 հազար դոլար, իսկ մեկ անգամ էլ 5 հազար ԱՄՆ դոլար, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է նշված գումարը։ Օգոստոսի 13-ին այդ քաղաքացին հեռախոսազանգ է ստանում ոմն Հայկից, ով ներկայանում է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից և Հ․ Մուրադյան փողոցի 34 հասցեի շինթույլտվությունը ստանալու համար օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրենից պահանջել է 40 հազար ԱՄՆ դոլար, ասելով որ դա պետք է տա Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ձերբակալված Եգոր Ե․-ն զանգահարած ու ներկայացած Հայկն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր