211652_close_icon

Արայիկ Հարությունյանը քանդում է սուսուփուս, սողալով, առանց ավելորդ աղմուկի. Սփյուռքի նախկին նախարարի տեղակալ. News.am

views-count2341 դիտում article-date 14:44 28-08-2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ հրաժարական չի տա. նա չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է վերեւներում նստած ձայնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախկին տեղակալ, հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժիկ Սրապիոնյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/599197.html]News.am[/url]-ը։ «Երկու տարվա ժամանակահատվածն այնքան փոքր ժամանակահատված չէ, որ մենք չիմանայինք՝ Կառավարությունից որեւէ մեկը չի գալու եւ չի պատասխանելու։ Այս խավարամիտ հերոսը որ կարծում է, թե իր Պաուլու Կոելյուից վերցրած միտքն արտասանելով շատ օրիգինալ է երեւում՝ խորապես սխալվում է։ Սա նշանակում է, որ իր կաբինետում եւ իր աթոռի հետեւում ինքն իրեն ավելի վստահ է զգում, քան դուրս գա եւ այն մարդկանց հետ զրուցի, որոնց համար ինքը ռեֆորմներ է նախատեսել։ Եթե այդ ռեֆորմներն ինձ համար են, ուրեմն նա պարտավոր է խոսել ինձ հետ, որովհետեւ ես Արայիկ Հարությունյանի անցած ճանապարհի քառակին եմ անցել։ Եթե Արայիկ Հարությունյանն այդքանը չի հասկանում, ես հայտարարում եմ՝ չհասկացողների համար Հայաստանում 3 դպրոց կա, կարելի է գնալ այնտեղ վերապատրաստվելու»,- ասաց նա։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/599197.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր