211652_close_icon
views-count83370 դիտում article-date 09:35 28-08-2020

Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW-ին և Opel-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Ս-ն իր վարած BMW մակնիշի 33 QQ 037 համարանիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցույմ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Թևոս Դ-ին պատկանող BMW մակնիշի 35 ZR 194 համարանիշի և 32-ամյա Դավիթ Ա-ին պատկանող Opel Astra մակնիշի 36 LX 929 համարանիշի ավտոմեքենաներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարնա կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր