128765 դիտում
09:41 27-08-2020
Պայթյունի հետևանքով ծանր վիճակում գտնվող բնակիչը խաղադրույքի հետևանքով զրկվել էր տնից. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից: Երեկ հայտնի դարձավ, որ պայթյունի հետեւանքով մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Եվ, ահա, փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացիներ եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեկին էլ արդեն գտել էին մահացած:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայթյունը եղել է 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը, որը հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից է եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ դեպքի վայրում հավաքվածները մեզ հետ զրույցում նշել էին, թե տեղեկություններ են լսել, որ երկրորդ հարկի բնակիչը ցանկացել է էսենցիա խմել եւ վերջ տալ կյանքին: Խոսքը կրկին Էդգար Մարգարյանի մասին է, եւ ավելին՝ մեր տեղեկություններով՝ նա խաղադրույքների հետեւանքով կորցրել է իր բնակարանը եւ գտնվել հոգեպես ծանր վիճակում: Մենք տեղեկացանք նաեւ, որ այս գիշեր տանը եղել է միայն Էդգար Մարգարյանը, նրա որդին՝ Էրիկը, գիշերել է ընկերների տանը, իսկ կինն ու դուստրն օրեր առաջ էին հեռացել տանից տիրող մթնոլորտի պատճառով: Եվ այժմ իրավապահները փորձում են հասկանալ, թե որքանով այս իրադարձությունները կարող են կապ ունենալ իրար հետ, եւ արդյոք պայթյունը պատահականության արդյունք է, թե միտումնավոր է արվել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/26/1163081/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում խոշոր փլուզում էր տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 շենքում։
Բավականին օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել մեծ թվով փրկարարներ, բժիշկներ և ոստիկաններ։
Փրկարարները փլատակների տակից դուրս էին բերել 2 հոգու՝ օգտագործելով հատուկ տեխնիկաներ, ճոպաններ։ Վիրավորներին տեղում օգնություն էին ցուցաբերել բժիշկները, որից հետո նրանց տեղափոխել էին հիվանդանոցներ։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտակարգ իրաիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօերն Վրեժ Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ անձինք։
Վարչապետ Ն․ Փաշինյանը տեղում հանդիպել էր տուժած բնակիչների հետ և կարգադրել, որպեսզի բոլորին տեղավորեն ամենաբարձրակարգ հյուրանոցներում, մինչև վերջնական պարզվեր և լուծվեր նրանց բնակարանային խնդիրը։
Փլուզման վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, ով տեղում իրավիճակի մասին վարչապետ Ն․ Փաշինյանին հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում։
Փրկարարները հատուկ ավտոսանդուղքներով տարհանել էին մոտ 19 քաղաքացու։
Դեպքի վայր էին ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԿԳՄ-ի ծառայողները տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Թե ինչն էր եղել փլուզման պատճառը՝ պարզ կլիներ նախաքննության ընթացքում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1216 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
730 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին