211652_close_icon
views-count1272 դիտում article-date 11:35 26-08-2020

Նիկոլ Փաշինյանը տիեզերական գործունեության վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 730-լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝ 1) 1-ին, 9-րդ, 10-րդ կետերը և 12-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերը «հողօգտագործման» բառից հետո լրացնել «, տիեզերական գործունեության» բառերով. 2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով՝ «5.1) տիեզերական գործունեության բնագավառում՝ ա. տիեզերական գործունեության բնագավառում օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում. բ. տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում. գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացում. դ. տիեզերական գործունեության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ պարտադիր կատարման հանձնարարականներ (կարգադրագրեր) տալը, դրանց իրականացմանը հետևելը. ե. օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական տույժերի նշանակում.»:

Նմանատիպ նյութեր