211652_close_icon
views-count6013 դիտում article-date 13:34 24-09-2018

Նիկոլ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վերաբերյալ որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝ 1. Ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ: 2. Հաստատել՝ 1) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի»,- ասված է որոշման մեջ: Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն է:

Նմանատիպ նյութեր